close

Եթե ձեր խոհանոցում գազի հոտ է գալիս





 

   


Եթե ձեր խոհանոցում գազի հոտ է գալիսՍկզբում ամենակարևոր հարցը` ի՞նչ անել գազի հոտի դեպքում։

Միայն թե լուցկի չվառել։
Եթե դուք ցանկանում եք գտնել գազի արտահոսքի տեղը, ապա օգտվեք հին տնական մեթոդից. օճառի փրփուր քսեք կասկածելի մասում։ Այնտեղից, որտեղից գազ է արտահոսում, կնկատվեն պղպջակներ։ 

Մեզ ծանոթ գազը սովորաբար հոտ չունի։ Հոտն այն ստանում է գազի կայանում հենց նրա համար, որ մենք բոլորս կարողանանք այն զգալ։
    
Եթե ձեր խոհանոցում գազի հոտ է գալիս.

- Առաջինը, ինչ պետք է անել. անհապաղ բացել լուսամուտները, աշխատել տանը միջանցիկ քամու հոսանք ստեղծել։

- Երբեք լույսը չվառել. եթե անջատիչի տուփը թափանցիկ լիներ, կտեսնեիք, թե ինչպես են այնտեղ կայծեր թրթռում։

- Փակեք գազի խողովակի կափույրը  և հետո արդեն գործեք իրավիճակին համընթաց։ 

Եթե միանգամից պարզ է, որ գազն արտահոսում է գազօջախից (եռացող ապուրից կամ քամու հոսանքից կրակը մարել է), ապա ձեր գործողությունները հասկանալի են. կրակ չվառել, քանի դեռ սենյակը չի օդափոխվել։ Բայց, եթե գազի հոտի աղբյուրը միանգամից բացահայտել չհաջողվի, անհապաղ զանգահարեք գազի վթարային ծառայություն։ Այն դեպքում, երբ հեռախոսի սարքի վրա թրթռացող կայծ նկատեք, լավ է դա անել հարևանների տնից։  

Երբ գազի հոտ է գալիս տան մուտքից, պետք է անհապաղ դիմել մասնագետների օգնությանը և օդափոխել տարածքը, շենքի բնակչությանը զգուշացնել վտանգի մասին։ Մի՛ փորձեք ինքնուրույն գտնել գազի արտահոսքի տեղը, քանի որ դա շատ դժվար է։ Պետք է հասկանալ, որ մի կողմից դանդաղկոտությունը կրկնապատկում է վտանգը, մյուս կողմից` ամենափոքր կայծը (զանգը, վերելակի շարժը և այլն) կարող է մասշտաբային պայթյուն առաջացնել։

Ահա և աղետի մի օրինակ. 1994 թ. նոյեմբերին Կուրսկի մարզի Ֆոսֆատնի Ռուդնիկ գյուղում կեսօրին սարսափելի պայթյուն տեղի ունեցավ։ Իննհարկանի շենքի երկրորդ, երրորդ, չորրորդ հարկերի ծածկույթն ավերվել էր։ Շենքի մուտքը ամբողջությամբ փլվել էր։ Երեք հոգի մահացել էին, երեքը մնացել էին փլատակներում։ Հաջողվել էր փրկել դպրոցական աղջկա կյանքը, որին պայթյունի ալիքը դուրս էր շպրտել երրորդ հարկի խոհանոցի լուսամուտից։ Վերջին բանը, որ աղջիկը հիշում էր` հոր լուցկի վառելն էր։

Եվ, վերջապես, ինքներդ մի՛ հանդիսացեք վտանգի աղբյուր։ Քամու հոսանքը խոհանոցում (որը կմարի գազի գլխանոցի կրակը), կաթսան, որը մնացել է կրակին անուշադրության հետևանքով, հասարակ անփութություն և փնթիություն է։

Պետք է հիշել, որ կրակը միշտ պետք է երկնագույն լինի և վառվի հավասար։ Կաթսաների վրայի մուրը, գազօջախի կարմիր կամ դեղին կրակը լավ նշան չեն։ Նշանակում է գազը լիարժեք չի վառվում, պետք է անհապաղ վարպետ կանչել։

Եթե դուք օգտագործում եք ոչ մագիստրալային գազ, այլ բալոնային, լավ է չմոռանալ, որ նրանցում մեկ ականին հավասար էներգիա կա։ Դրա համար պետք է զինվորականի կարգապահությամբ հետևել բալոնային գազի հետ կապված գոնե հիմնական կանոններին։ Օրինակ, բալոնները պահել հատուկ օդափոխվող արկղում (ոչ տանը) կամ հատուկ կառուցատեղում, գետնի մակարդակից  ոչ ցածր (բալոնային գազը ծանր է օդից և գազի արտահոսքի դեպքում հավաքվում է ներքևում), գազի բալոններն ամրացնել ուղղահայաց դիրքով (ոչ հորիզոնական և ոչ էլ` թեք)։

Լավ է բալոնային գազի օգտագործման դեպքում այն չնետել նկուղում ինչ-որ տեղ, այլ միանգամից ուղարկել լցավորման. յուրաքանչյուր բալոնում գոնե մի քիչ հեղուկ գազ է մնում, հնարավոր է գազի հոսակորուստ, որոնք, միավորվելով, կայծի բացակայության  դեպքում էլ տալիս են զգալի ազդեցություն։ Եվ էլի շատ կարեւոր է սեփական նախաձեռնություններից խուսափելը` թող գազի տնտեսությամբ զբաղվեն միայն մասնագետները։

Դժբախտաբար, պայթելու կամ թունավորվելու վտանգը կապված չէ միայն կենցաղային գազից։ Օրինակ, մեքենայի վարորդները և ուղեւորները մահանում են ավտոտնակում կամ կայանատեղում։ Թունավորումը ածխածնի օքսիդից (ածխաթթվային գազ) տեղի է ունենում աննկատ, քանի որ այն բոլորովին անհոտ է և աչքերը չի գրգռում։

Յուրաքանչյուր վարորդի համար պետք է օրենք լինի` միացված մարտկոցով մեքենայում չքնել։

Ածխածնի օքսիդն առաջանում է նաև բնական գազի ոչ լիարժեք այրման դեպքում։ Դա նշանակում է, որ եթե խոհանոցում կամ լոգարանում (գազի կաթսայով (կոլոնկայով) օդափոխությունը վատն է, մահը կարող է վրա հասնել աննկատ և արագ։ Հատկապես վտանգավոր է գազի կաթսան (կոլոնկան) վառել վատ ձգողության դեպքում։ Ուստի խորհուրդ է տրվում հաճախ լուցկու միջոցով ստուգել ձգողությունը։

Թունավորման նշանները. գլխապտույտ, թուլություն, սրտխառնոց, կրծքավանդակի ցավ, երբեմն` չոր հազ, աղմուկ ականջներում, արցունքներ։ Այդպիսի նշանների դեպքում պետք է անհապաղ վազել բակ։ Ծանր թունավորումը հանգեցնում է ջղաձգության, փսխման, ուշագնացության, ի վերջո` գիտակցության կորստի և սրտի կանգի։ Միակ բանը, որ կարող եք անել մինչ բժշկի հասնելը` տուժածին մաքուր օդ դուրս բերելն է,- հաղորդում է «Արտակարգ ալիք»-ը:


Եթե ձեր խոհանոցում գազի հոտ է գալիս թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی






Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol29/6-300x201-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (26.06.15) Դիտումներ: 2530 | Տեգեր: օգտակար խորհուրդներ կենցաղի համար | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 180հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

  Яндекс.Метрика