close

Երաժշտության ազդեցությունը ուղեղի վրա





 

   


Երաժշտական բազմաթիվ ժանրեր կան, որոցից մի մասի հնչողությունը մեզ հաճելի է, իսկ մյուսները պարզապես տանել չենք կարողանում: Սակայն արդյո՞ք նյարդաֆիզիոլոգիական տեսանկյունից դրանք տարբերվում են միմյանցից: Միգուցե մեր ուղեղի համար երաժշտությունը պարզապես աղմու՞կ է: 

Սկանդինավյան գիտնականներն ուսումնասիրել են այս խնդիրն ու հետաքրքիր եզրակացությունների եկել: Նորագույն ախտորոշիչ տեխնոլոգիաների միջոցով մասնագետներին հաջողվեց պարզել՝ ուղեղի որ մասերն են ակտիվանում երաժշտութուն լսելիս: Հետազոտությանը մասնակցել են կամավորներ, ովքեր պետք է լսեին տարբեր կատարողների երաժշտություն՝ Անտոնիո Վիվալդիից մինչև The Beatles: Այդ ընթացքում գիտնականները ՄՌՏ-ի միջոցով գնահատում էին ուղեղի ակտիվությունը, այնուհետև վերլուծում այդ ակտիվության և առաջարկվող երաժշտության առանձնահատկությունների (տոնայնություն, տեմբր, վոկալի առկայություն կամ բացակայություն) միջև կապը: Պարզվեց, որ միանման ձայնային բնութագրերով օժտված մեղեդիները գրգռում են ուղեղի նույն հատվածները:

Ընդհանուր առմամբ, երաժշտության ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգին կարելի է բնութագրել որպես բարդ ու տարաբնույթ: Այն ակտիվացնում է կեղևի շարժողական և լսողական հատվածները, նաև լիմբիկ համակարգը, որը պատասխանատու է էմոցիոնալ ոլորտի համար:  
Պարզվել է այս ակտիվության հստակ  տեղակայումը: 

Հիմնականում մասնակցում են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ինքնագնահատականի և էսթետիկ դատողության համար: Մեկ այլ հետաքրքիր երևույթ էլ է բացահայտվել` պարզվում է, որ վոկալ և գործիքային երաժշտությունը տարբեր կերպ է ընկալվում: Տեքստի առկայությունը բերում է կիսագնդերի միջև ակտիվության վերաբաշխման: Իսկ թե ինչն է ավելի օգտակար ուղեղին՝ Վիվալդին, թե  Լեդի Գագան, գիտությունը դեռ պետք պարզի:


Երաժշտության ազդեցությունը ուղեղի վրա թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی






Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/Vol28/Music.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (05.06.15) Դիտումներ: 2076 | Տեգեր: Սա հետաքրքիր է | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 180հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

  Яндекс.Метрика