• «Գիշերային պոեզիա» - Ներկայացվում են Հայ և օտարեկրացի դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները:
Այսօր շարքում կլսեք
Լևոն Բլբուլյանի նոր բանաստեղծությունները "Աշնանային ծաղիկներ" շարքից:
• «Ներաշխարհ» Փիլիսոփայական, հոգեբանական ուղղվածություն ունեցող խոհական էջ է, որի ընթացքում ներկայացվում են հին ու նոր ժամանակների մտածողների մտքերը, էսսեները, աֆորիզմները, նրանց հայտնի աշխատանքները հատվածաբար:
Այսօր կլսեք հին ու նոր աֆորիզմներ կյանքի մասին:
• «Երկուսով» - էջը բացահայտում է կին-տղամարդ հարաբերությունների ամենգողտրիկ կողմերը, իրավիճակներ, որոնց մասին հաճախ բարձրաձայն չեն խոսում:
Այսօրվա թեման է` Անհավասար ամուսնությունները և դրանց հոգեբանական հետևանքները:
Անհավասար ամուսնությունները միշտ էլ որոշակի խնդիրներ են ստեղծել, հատկապես հոգեբանորեն: Կարելի է հիշատակել Հովհաննես Թումանյանի Մարո գրական պոեմը որտեղ մանկահասակ աղջիկն ամուսնանում է հասուն տղմարդու հետ և ի վերջո ինքնասպան լինում: Թվում է նորմալ երևույթ է այն ժամանակվա բարքերի համար, սակայն մոռանում ենք , որ հոգեբանական խնդիրն ավելի լուրջ է, երբ մանկահասակ աղջիկը դեռևս չձևավորված օրիորդ պետք է ամուսնական և ամուսնական առագաստ մտնի` կին դառնա, պատկերացում չունենալով ամուսնության և սեռական հարաբերությունների մասին:
• «Սերը և մեծերը» - Ուշագրավ փաստեր մեծերի կյանքից, փակ էջեր, ինտիմ մանրամասներ նամակներ, հուշեր նրանց մասին:
Այսօր կանդրադառնանք Լյուիս Քերոլին:
Մինչ «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը ճանապարհորդում էր ամբողջ աշխարհում` նվաճելով բազմահազար ընթերցողների սրտերը, Լյուիս Քերոլը շարունակում էր պաշտել փոքրիկ աղջնակներին եւ նկարել նրանց: Պատմում էին, որ փոքրիկ աղջիկների նկարները փակցված էին նրա տան բոլոր անկյուններում, իսկ ինքն հաճախ կրկնում էր. «Աշխարհի ամենաազնիվ ընկերակցությունը կարող ես գտնել միայն երեխաների շրջապատում»:
• «Սիրո պատմություն» – Ընթերցվում են ինչպես հայտնիների, այնպես էլ մեր ունկնդիրների սիրո պատմությունները. թանկ պահեր, որոնք դաջվում են յուրաքանչյուրի հոգում մինչև կյանքի վերջ: Պատմությունները տարբեր են` ուրախ, տխուր, երբեմն հակասական ընթացքով, ինչպես ինքը` կյանքն է...
Այսօր կլսեք Էմկայի պատմությունը` "Օրիգինալ առաջարկություն"
"Իմ այս պատմությունը մի գեղեցիկ զույգի մասին է:Նրանք ծանոթացել էին շատ պատահական՝խնջույքի ժամանակ:Տղան աննդհատ նայում էր աղջկան,իսկ աղջիկը աննդհատ ժպտում էր:Արդեն շատ ուշ էր աղջիկը պետքե գնար տուն:Տղան առաջարկեց ուղեկցել նրան մինչև տուն,աղջիկը չմերժեց:Ամբողջ ճանապարհին նրանք զրուցում էին:Այդ օրը երկուսի համար ել ճակատագրական եղավ:Օրերը անցնում էին,նրանք օր օրի ավելի ու ավելի շատ էին կապվում իրար հետ:Նրանք երկուսնել սիրում էին իրար,տղան վաղենում էր որ իր սերը խոստովանելուց հետո կարող է կորցնել աղջկան:
• «Հարցեր հոգեբանին» - Մեր հասարակությանը` թե երիտասարդներին, թե համեմատաբար ավագներին հուզող բազմաթիվ անձնական խնդիրներ կան, որոնց մասին քիչ է բարձրաձայնվում: Այս ռադիոշարքի ընթացքում իրենց համեստ ուժերով ձեզ փորձում են կողմնորոշել հոգեբանները”:
Այսօրվա հարցերն են
• "Բաժանվել եմ սիրելիիցս և տեղս չեմ գտնում...”:
• "Պոռնոֆիլմեր գտա ընկերոջս նոութբուքի մեջ...”:
Պատասխանում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
• «Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ» - Այս հաղորդման մեջ խոսվում է կին-տղամարդ «մոլորակների» մասին տարբեր տեսանկյուններից. Ներկայացվում են և հոգեբանական դիտարկումներ, և ինտիմ հարցերի պարզաբանումներ, ընտանեկան կյանքն ու սեռական հարաբերությունները բարելավելուն նպաստող կողմնորոշումներ: Ծրագրին «աշխույժ» ընթացք են տալիս նաև ուշագրավ վիճակագրական հարցումները: Հաղորդման ընթացքում ընդունվում են զանգեր նաև ունկնդիրների կողմից, ովքեր ևս ներկայացնում են հետաքրքիր փաստեր, պատմություններ, տեղի են ունենում քննարկումներ ներկայացված այս կամ թեմայի շուրջ:
Ընտրված երաժշտությունը գիշերային է, թավշյա, ազդեցիկ ու խորաթափանց: Մեղեդիները յուրահատուկ մերսում են իրագործում մեր հոգու և մարմնի վրա: Ռելաքսը համատեղվում է օգտակար տեղեկատվության յուրացման, կյանքի լիարժեքությունը վայելելու հաճելի զգացողության հետ: